Մեքսիկայում անհայտ անձինք կրակել են Միչոական նահանգի Պարաչո քաղաքի քաղաքապետ Ստալին Սանչես Գոնսալեսին: Այս մասին հայտնել է նահանգապետ Սիլվանո Աուրեոլեսը իր թվիթերյան միկրոբլոգում:
«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում այսօր առավոտյան կյանքից զրկված Պարաչոյի վարչակազմի ղեկավար Ստալին Սանչես Գոնսալեսի հարազատներին և ընկերներին»,- գրել է Աուրեոլեսը:
Սպանության փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել: Այս պահին որոնում են հարձակվողին:
Նահանգապետը իրավապահներին կարգադրել է շատ արագ գտնել մեղավորներին և հավաստիացրել, որ հանցագործությունն անպատիժ չի մնա:










































