ԱՄՆ առաջին տիկինը ոչ միշտ է հաճոյախոսություններ ստանում իր ոճի հասցեին։ Պետության ղեկավարը կնոջ հետ վերադարձել է Լաս Վեգասից, որտեղ մեկ օր անցկացրել էին փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից հետո ողջ մնացածների հետ։ Այս մասին գրում է Daily mail-ը։ Ամուսինները ձեռք-ձեռքի տված քայլել են Սպիտակ տան մարգագետնով։ Ինչպես միշտ, լուսանկարիչները ֆիքսել են վերադարձի պահը։

Այն բանից հետո, երբ Մելանյա Թրամփի լուսանկարները հայտնվել են համացանցում, Twitter-ի օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել նրա կերպարը։ Առաջին տիկինը նախընտրել էր սև հագուստ, սակայն հանրությանը վրդովեցրել է այն, որ մութ ժամանակ Մելանյան արևապաշտպան ակնոց է կրել։
«Հետաքրքիր է՝ Մելանյա Թրամփն արևապաշտպան մեծ ակնոց է կրում հանրության մեջ, որպեսզի ոչ ոք չտեսնի՞, թե ինչպես է նա պտտեցնում աչքերն իր ամուսնու ելույթների ժամանակ»,-գրել է օգտատերերից մեկը։










































