Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները դադարեցվել են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ Արդարադատության խորհուրդը ՀՀ Նախագահին առաջարկել էր դադարեցնել Վաղինակ Մկրտչյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Մեր հավաստի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին Նախագահի հրամանագրով դադարեցվել է Վաղինակ Մկրտչյանի լիազորությունները:
Մկրտչյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր էր նշանակվել ՀՀ Նախագահի 2013 թվականի հունվարի 24-ի հրամանագրով:
Նա հանրության շրջանում առավել հայտնի է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավոր:










































