Friday, 03 07 2026
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան

Երևանը պետք է խոսի Կիևի հետ, և բացատրի, որ նման հայտարարությունները Ուկրաինային ձեռնտու չեն

Օրերս պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, նշել է, որ կարգավորման սառեցմամբ հետաքրքրված է միայն Ռուսաստանը։ Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է. «Ուկրաինայում օկուպացվել են Ղրիմն ու Դոնբասը, իսկ Ադրբեջանում՝ Ղարաբաղը»։ Կլիմկինի խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտությունը ագրեսիա էր՝ ընդդեմ Ադրբեջանի։

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել՝ արդյո՞ք Ուկրաինայում ՀՀ դեսպանատունն այս հայտարարության շուրջ որևէ մտահոգություն հայտնելու է։ Ասաց՝ հարցին կպատասխանի դեսպանատան լրատվական ծառայության ներկայացուցիչը։ Դեսպանատան մամուլի պատասխանատու Արման Աբովյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեսպանն այս հայտարարության շուրջ ֆեյսբուքյան իր անձնական էջում գրառում-ակնարկ է կատարել։

Դեսպանի գրառման մեջ կոնկրետ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանն ուղղված որևէ խոսք չկա։ Նշվում է, թե անհերքելի ճշմարտություն է այն, որ Արցախի բնակիչները կանգնած էին հասարակ երկընտրանքի առջև՝ կամ ոչնչացվել ագրեսոր Ադրբեջանի կողմից, կամ էլ պարզապես պաշտպանել իրենց տներն ու ընտանիքները։ Մանուկյանը շարունակում է՝ Ղարաբաղյան հակամարտությունը ցույց է տվել, որ միայն անկախ կարգավիճակով է հնարավոր պաշտպանել ապրելու սրբազան իրավունքը՝ իրենց նախնիների հողի վրա. «Իսկ մնացածն արդեն կարևոր չէ»,- իր ֆեյսբուքյան էջում նշել է դեսպան Մանուկյանը։

Արման Աբովյանից հետաքրքրվեցինք՝ այդուհանդերձ պաշտոնական որևէ պարզաբանում պահանջելո՞ւեն Ուկրաինայի արտգործնախարարությունից. «Մենք ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չենք արել, սակայն գոյություն ունի պարզ իրողություն՝ ամեն պետություն ինչ-որ ձևերով փորձում է իր շահերը պաշտպանել։ Մեկնաբանել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, դեսպանատան գործառույթների մեջ չի մտնում։ Բայց դրա հետ մեկտեղ մեր դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կռվով, արյունով իրենց իրավունքն են վաստակել հայրենի հողում ապրել այնպես, ինչպես ուզում են։ Սա է մեր դիրքորոշումը՝ թե իրենք ինչ կասեն, ոնց կասեն՝ իրենց խնդիրն է»։

Արման Աբովյանը նշեց նաև, որ իրենք հետևում են Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնչող բոլոր հայտարարություններին և այս մեկն էլ անպայման հաշվի են առնելու. «Այսպես ձևակերպեմ՝ մենք լսել ենք, թե իրենք ինչ են ասել։ Ուկրաինան շատ բարդ երկիր է, մենք հասկանում ենք, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ և նշեմ, որ մենք չենք գնա հարաբերությունների սրացմանը, սակայն ՀՀ դեսպանատունը և դեսպանը հետամուտ են եղել պաշտպանել Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը՝ ցանկացած պարագայում»։

Միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Կլիմկինը՝ նմանեցնելով Ղրիմը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ, մոռանում է շատ կարևոր հանգամանքի մասին. «Մարդիկ Լեռնային Ղարաբաղում պայքարում էին ֆիզիկական գոյության համար։ Այդ հարցը միջազգային հանրությունը համարում է որպես հակամարտություն և փորձում է լուծումներ գտնել։ Իսկ Ղրիմի դեպքում՝ բնակչության համար որևէ վտանգ չի եղել, բացի դիկտատուրական երկրներից, ուրիշ ոչ ոք այդ հանրաքվեն չի ճանաչել»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարության մոտիվացիային, մեր զրուցակիցն ասաց. «Այստեղ դեր է խաղացել այն հանգամանքը, որ Հայաստանն անընդհատ դեմ է քվեարկում Ուկրաինայի բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կապված են Ղրիմի բռնազավթման, Դոնեցկի, Լուգանսկի իրավիճակի մասին։ Ուկրաինայի համար Հայաստանը Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցն է»։

Իգիթյանի կարծիքով՝ Հյաաստանի իշխանությունները նույնիսկ այս իրավիճակից հետո պետք է փորձեն բանակցել Ուկրաիանյի հետ և ինչու չէ նաև որոշ դիվանագիտական քայլեր ձեռնարկեն. «Ոչ թե պատժելու, այլ ասելու՝ մենք հասկանում ենք Ուկրաինայի իրավիճակը, բայց դա որևէ կապ չունի Լեռանյին Ղարաբաղի հետ ու նման հայտարարությունները Ուկրաինային ձեռնտու չեն։ Լեռնային Ղարաբաղի հարցը ընդունված է միջազգային աշխարհի կողմից, Ղրիմը՝ ոչ։ ԼՂ նախագահը, Արցախի խորհրդարանի պատգամավորները, արցախցի այլ պաշտոնյաներ այցելում են և՛ Եվրոպա, և՛ ԱՄՆ, կարելի է ասել՝ պաշտոնապես հանդիպում են ամենաբարձր մակարդակի գործիչների հետ, իսկ Ղրիմի դեպքում՝ հենց այդ հարցով պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ»։

Մեր զրուցակիցը ընդգծում է՝ մեզ մոտ ընդունված է, թե դեսպանատները շատ մեծ քաղաքական դերակատարություն չունեն. «Ես տեսնում եմ այն մշակութային և տեղեկատվական բնույթի խնդիրները, որ անում է ՀՀ դեսպանատունը Ուկրաինայում, բայց լուրջ քաղաքական բանակցությունները պետք է արվեն առնվազն արտգործնախարարների մակարդակով։ Վերջերս վարչապետի առաջ լրագրողները ճիշտ հարց դրեցին՝ ինչո՞ւ է վարչապետը միայն ԵԱՏՄ երկրներ այցելում։ Ես էլ հարցնում եմ՝ ինչո՞ւ, օրինակ, Ուկրաինայի հետ առևտրատնտեսական հարցերով մենք չենք զբաղվում»։

Այդուհանդերձ կա մի հարց, որն ըստ Իգիթյանի՝ մեր իշխանությունները վախենում են բարձրացնել. «Թե՛ Դոնեցկում, թե՛ Լուգանսկում, թե՛ Ղարաբաղում մարդիկ մեռնում են ռուսական զենքից։ Սրանով կա նույնացում, նույն Կլիմկինը դա հասկանում է, բայց չգիտեմ ինչու՝ այլ կերպ է մեկնաբանում Ադրբեջանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում