Իսպանիայի Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում՝ արգելելու Կատալոնիայի խորհրդարանին հոկտեմբերի 9-ին նիստ անցկացնել, որը պատրաստվում են նվիրել անկախության հանրաքվեին։ Այս մասին ասվում է դատարանի կայքում։
Դիմումը ստացվել էր երկրի Սոցիալիստական կուսակցության կողմից և ընդունվել միաձայն։
Փաստաթղթում նշվում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը խախտելու դեպքում մեղավորներին սպառնում է «այդ թվում քրեական գործ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 5.31 մլն կատալոնացիների 2.26 միլիոնը։ Մասնակիցների 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը։








































