Ավստրալիայի իշխանությունները որոշել են ստեղծել դեմքերի ճանաչման համակարգով տվյալների ազգային բազա։ Իրավապահ մարմինները դրա ստեղծան համար կօգտագործեն քաղաքացիների վարորդական իրավունքների լուսանկարները։
Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում բազայի ստեղծման մասին համաձայնության է եկել ավստրալական կառավարությունների խորհուրդը, որի մեջ են մտնում նահանգային և տարածքային ղեկավարները և վարչապետ Մալքոլմ Թերնբուլը։
Վարչապետի խոսքով՝ երկրով մեկ համընդհանուր լրտեսություն չի լինի։









































