Հինգշաբթի Ստոկհոլմում հայտարարվել է գրականության Նոբելյան մրցանակակրի անունը: Մրցանակին արժանացել է Կաձուո Իսիգուրոն, հաղորդվում է մրցանակաբաշխության կայքում:
Այս շաբաթ արդեն հանձնվել է Նոբելյան մրցանակը ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի ոլորտներում:
Հոկտեմբերի 6-ին տեղի կունենա խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը:









































