Տարբեր խնդիրներով կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիները այսօր բարձրաձայնում են նաև վերջին ժամանակահատվածում թանկացումների խնդիրը՝ մսի գնից միչև կարագի:
«Ժողովուրդը տեսնելով էս թանկացումները, գոնե դուրս գա փողոց, էս թանկացումները ազդակ է նրանց համար, որ ժողովուրդ հերիք է քնեք, վեր կացեք, ապրելու էլ ճար չունեք: Ցածր աշխատավարձ, 30 հազար թոշակ, ի՞նչով եք ապրելու, դեմը ձմեռ է քո արտադրանքն են թանկացնում զուտ շահույթ ստանալու համար: Վարչապետը, որին ժողովուրդը հավատում էր, ցույց տվեց իր երեսը»,-շեշտեց քաղաքացիներից մեկը:
Ակցիա իրականացնող օդաչուներն էլ ընգծեցին, որ շքեղ մեքենաներով շրջող նախարարներն ու պատգամավորները չեն կարող թանկացումը սեփական մաշկի վրա զգալ, կանայք նրանց թանկացման մասին զեկուցեն, թե ոչ նշանակություն չունի:
Մանրամասները՝տեսանյութում








































