Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ժամանած Սաուդյան Արաբիայի արքայազն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի ինքնաթիռի շարժասանդուղքը փչացել է։ Միապետը ստիպված է եղել ոտքով իջնել։
Կադրերում երևում է, որ թագավորն արդեն իջել էր սանդուղքի կեսը, երբ մեխանիզմը շարքից դուրս է եկել։
Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդն առաջին անգամ է Ռուսաստան այցելում որպես Սաուդյան Արաբիայի թագավոր։ Նա Մոսկվայում կգտնվի մինչև հոկտեմբերի 7-ը։




































