Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո լոնդոնցի փորձագետների խումբը կարողացել է պարզել կանանց համար առավել ցանկալի դեմքի ձևը: Այս մասին հայտնում է woman.ru-ն:
Պրոֆեսիոնալ կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության լոնդոնյան կենտրոնի ղեկավար Ջուլիան Դե Սիլվան պարզել է՝ դեմքի ինչ ձևի մասին են առավել հաճախ երազում կանայք և տղամարդիկ: Դրա համար վերլուծել է կլինիկաների 1000 այցելուի պահանջները: Պարզվել է՝ Մեգան Ֆոքսի դեմքի նման տեսքն ամենատարածվածն է կանանց շրջանոմ, իսկ քառակուսին՝ ինչպես Դևիդ Բեքհեմինը՝ տղմարդկանց շրջանում: Տարածվածությամբ երկրորդ տեղում օվալաձև դեմքն է: Երրորդ տեղում սրտաձև դեմքն է: Տարածվածությամբ չորրորդ տեղում Անջելինա Ջոլիի և Կիրա Նայթլիի դեմքի տիպն է, որին բնորոշ է մեծ ծնոտը և լայն կզակը:

Ժիզել Բունդխենի և Վիկտորյա Բեքհեմի երկարավուն դեմքերի տիպը հինգերորդն է, վեցերերոդը կլոր դեմքն է:

Վերջին տեղում տարածվածությամբ սեղանակերպ դեմքի ձևն է՝ ինչպես Քելի Օսբորնինն է:













































