Բրիտանացի կատակերգու Լի Նելսոնն ընդհատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթը՝ հանձնելով նրան հարկային ձևի ծածկագրով թերթիկ, որը լրացնում են հեռացման ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել Մանչեսթերում իշխող Պահպանողական կուսակցության համագումարի ժամանակ։
Press Association-ի փոխանցմամբ՝ կատակերգուն մոտեցել է բեմին, որտեղ ելույթով հանդես է եկել Թերեզա Մեյը, մեկնել նրան թուղթ, որի վրա գրված է եղել «P45»։ Նման ծածկագրով ձև Մեծ Բրիտանիայում լրացնում են աշխատողները հեռացման դեպքում։
Լի Նելսոնը հայտնել է, որ կցանկանար նման ձև հանձնել ընդդիմադիր Լեյբորիստանական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինին։ «Բորիսն է ինձ ասել անեմ դա»,-հայտարարել է կատակերգուն՝ նկատի ունենալով արտգործնախարար Բորիս Ջոնսոնին։
Թերեզա Մեյը վերցրել է թերթիկը, սակայն շարունակել ելույթը միայն այն բանից հետո, երբ կատակերգուին դուրս են բերել դահլիճից։










































