ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման համաձայնագրի վավերացման մասին հարցի ԱԺ քննարկմանը հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանը որոշ շեշտադրումներ արեց համաձայնագրի հետ կապված և ներկայացրեց այն առավելությունները, որ կտա մեզ այս համաձայնագիրը:
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը լրացուցիչ հնարավորություն է ստեղծելու ամրապնդելու ՀՀ ռազմական անվտանգությունը՝ ռազմական ագրեսիայի և ՀՀ պետական սահմանների դեմ զինված հարձակման սպառնալիքի դեպքում. «Այս համաձայնագիրը երկկողմ է, ոչ թե բազմակողմ, այսինքն՝ խոսքը վերաբերում է ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցությանը միացյալ խմբավորման մասով»:
Հարակից զեկուցողը նաև նշեց, որ մենք օգտվելու ենք Հարավային ռազմական օկրուգի ունեցած ռազմական հնարավորություններից. «Այս զորախմբի տիեզերական, օդային և արբանյակային միջոցներից օգտվելու հնարավորություն ենք ունենալու»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































