ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատություններն ուղղված վարչապետին, կառավարությանը, պետք չէ սուր անվանել: Ըստ նրա՝ քննարկումների ժամանակ բարձրաձայնում են խոցելի կողմերը, հարցերը, որոնք պահանջում են իրենց լուծումները:
«Դրա ֆոնի ներքո մտածել, թե սուր քննադատություն է, դա բստրածին բան է, էն էլ մեդիայի կողմից: Նման բան չկա, գոյություն չունի, կա իշխանություն, կառավարություն, որը գործում է և այդ գործելու պարագայում ասում ենք՝ լավ է գործում, ի միջի այլոց է գործում, բայց էն էլ սուր քննադատությունը նշանակում է, որ պիտի դադարի գործունեությունը, այդպիսի բան տեղի չի ունեցել, նշանակում է, որ լավ թե վատ, կառավարությունն աշխատում է»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































