40 տարում առաջին անգամ զբոսաշրջիկների համար կբացեն Հռոմի Կոլիզեումի 4-րդ և 5-րդ մակարդակները։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Նշվում է, որ այժմ զբոսաշրջիկները կարող են այցելել Կոլիզեումի վերին հատված, որը գտնվում է 40 մետր բարձրության վրա, ինչպես նաև դրան կից պատկերասրահ, որը նախկինում երբեք չի բացվել հանրության համար։
Հին ժամանակներում Կոլիզեումի ամենավերևի մակարդակը նախատեսված է եղել բնակչության ցածր շերտերի համար։






































