2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գինը կազմել է 3842 դրամ, մինչդեռ 2016 թվականի նույն ժամանակահատվածում այն եղել է 2779 դրամ, այսինքն՝ գնային բարձրացումը կազմել է 38 տոկոս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը՝ ներկայացնելով գնագոյացման պատճառները:








































