Անդրիաս Ղուկասյանի դեմ դատական գործի նիստի ժամանակ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը։
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Լսելով մեղադրական եզրակացությունը՝ Ղուկասյանը հայտարարել է, որ մտադիր չէր գրավել շենքն ու պատանդներին, ուստի իր համար անհասականալի է մեղադրական եզրակացության մի մասը, թե «հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»։








































