ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը քննարկելու էր 2 հարց՝ ոչ միայն ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, այլև բուն հայտարարության հարցը, որի քննարկումը հետաձգվեց Էդմոն Մարուքյանի ֆիզիկական բացակայության պատճառով. «Ե՞րբ եք մոտավոր նախատեսում այդ հայտարարության նախագծի վերադարձը Ազգային ժողովի օրակարգ»:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը օրակարգում է, ոչ ոք այն չի հանել օրակարգից. «ԱԺ օրակարգում այդպիսի հարց կա, իսկ ՀՀ քաղաքական օրակարգում այդպիսի հարց լինելու է: Եվ ձեզնից որևէ մեկը ի զորու չէ այդ հարցը հանել օրակարգից»:
Մանրամասները՝ տեսանյութում:




































