ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ԱԺ քննարկմանը ֆինանսների փոխնախարարից պահանջեց քաղաքական գնահատական տալ, թե ինչու է կուտակային կենսաթոշակային համակարգը հետաձգվում:
Նրա խոսքով՝ փորձ է արվում բնակիչներից անընդհատ տանել իր եկամուտները, մի հատ էլ կառաջարկենք արտաքին պետական պարտքի համար ներքին պարտատոմսեր տպել. «Ի՞նչ ենք անում, մենք ուրիշ ռեսուրսներ չունենք, բնակիչների՞ց ենք անընդհատ տանում այդ գումարները»:
Ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշեց, որ հետաձգման մասին խոսք չկա. «Օրենքում գրված է, որ 2018 թվականի հուլիսից համապատասխան տարիքի բոլոր մարդիկ պետք է միանան կուտակային կենսաթոշակային համակարգին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































