Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ դժվարությամբ՝ 1:0 հաշվով առավելության հասավ խմբի ետնապահ Ջիբրալթարի նկատմամբ: Վերջինը պատմության ընթացքում պաշտոնական խաղերում դեռևս միավոր չի վաստակել:
Միակ գնդակը հանդիպման 54-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց Պետրոս Ավետիսյանը: Այս պահին Հայաստանի հավաքականը 7 միավորով գլխավորում է 7-րդ ենթախումբը: Երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանը, որը երկու հանդիպում ավելի քիչ է անցկացրել ունի 4 միավոր:
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանացկացնի հոկտեմբերի 10-ին Երևանում մրցելով Ավստրիայի հետ:








































