Wednesday, 01 07 2026
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար

Հաշմանդամության կարգ չստացած անձանց կտրամադրվի վերականգնողական բուժծառայություն

Անցնող տարվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է կատարել հաշմանդամության կարգի տրամադրման հարցում: Ամփոփիչ ասուլիսում այդ մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ավելացնելով, որ վերանայվել են կարգերի տրամադրման ընթացակարգերն ու չափորոշիչները: Բուժզննումը կատարվելու է բժիշկ-փորձագետների միջոցով, որոնց ընտրությունը ևս պատահական է լինելու, ինչը թույլ կտա բացառել բուժզննում անցնողի և բժշկի միջև պայմանավորվածությունը:

«Եթե մարդուն չի տրամադրվում հաշմանդամության կարգ, բայց վերջինս ունի վերականգնողական բուժծառայության կարիք, ապա նրան կտրամադրվի օգնություն: Այն քաղաքացիներին, ովքեր ունեն հիվանդություն, բայց հաշմանդամության  կարգ չեն ստացել, ընդգրկելով հաշմանդամության մեջ, խնդիրները չենք լուծի, այլ այնպես պետք է անենք, որ հարցը հաշմանդամության չհասնի», – ասաց Արտեմ Ասատրյանը՝ ավելացնելով, որ ներկայում իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում մարդկանց տրամադրվում է վերականգնողական ծառայություն: Վերանայվում է հաշմանդամության գնահատման համակարգը, նախատեսվում է ներդնել անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման նոր մոդել, որի հիմքում ընկած են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) գաղափարախոսությունն ու սկզբունքները:

Նոր մոդելը հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ և բազմակողմանի գնահատել անձի կարողությունները և սահմանել հաշմանդամությունը՝ հաշվի առնելով ոչ միայն նրա առողջական խնդիրը, ախտորոշումը, կարողությունը, այլև այն միջավայրային գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդում են նրա գործունեության վրա: Մոդելի ներդրման հիմնական նպատակն է անձի բազմակողմանի գնահատված կարիքներին համարժեք վերականգնողական ծառայությունների մատուցումը: Այս ուղղությամբ մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախագծեր, որոնց ընդունումից հետո 2018 թ. հունվարի 1-ից նախատեսվում է հաշմանդամության սահմանման համար առաջնակի դիմողների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնել ԱՀԿ ՖՄԴ սկզբունքների հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում