ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մարսելի կայարանում երեկ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հիշեցնենք, որ հարձակման զոհն էին դարձել երկու կանայք։
Կիրակի դանակով զինված անհայտ անձը «Ալլահ աքբար» ճիչերով Սեն-Շառլ կայարանում նետվել էր անցորդների վրա։ Ոստիկանությունը ոչնչացրել է հարձակվողին։
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը չէր բացառել, որ տեղի ունեցածը կարող է լինել ահաբեկչություն։











































