Ֆրանսիայի իրավապահ գերատեսչության ղեկավար Ժերար Կոլոնը չի բացառել, որ Մարսելի կայարանում անցորդների վրա հարձակումը կարող է ահաբեկչություն լինել։
Սակայն, նրա խոսքով, ներկա պահին դա հաստատել անհնարին է։ Կոլոնն ընդգծել է, որ Ֆրանսիայի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել այդ փաստով։
Ավելի վաղ ականատեսները հայտնել էին, որ անհայտ անձը Մարսելում դանակով հարձակվել է անցորդների վրա՝ բղավելով ծայրահեղական կարգախոսներ։ Հարձակումն առնվազն 2 մարդու կյանք է խլել։








































