Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գործողությունները, ով խախտել է փոքրամասնական կառավարության ձևավորման արարողակարգը և շփոթության մեջ դրել Եղիսաբեթ II-ին, վրդովեցրել է Բուքինգեմյան պալատին։
2017 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով վարչապետի Պահպանողական կուսակցությունը կորցրել է բացարձակ մեծամասնությունը, և ստիպված եղել հասնել համաձայնագրի կնքման Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ (DUP), որը ստացել է 10 մանդատ։
Ինչպես հայտնում է The Sunday Times-ը, ընտրություններից հետո վարչապետը վստահեցրել է թագուհուն, որ իրեն հաջողվել է պայմանավորվել DUP-ի հետ համագործակցության մասին։
Սակայն այն բանի համար, որ կողմերը կարողանան երկուստեք համաձայնության գալ, Թերեզա Մեյից պահանջվել է ավելի քան 2 շաբաթ։ Արդյունքում թագուհին ստիպված է եղել 2 օրով հետաձգել գահի ավանդական ելույթը, խախտվել է նաև Ասկոտում ձիամրցավազքի ժամանակացույցը։ Թագավորական ընտանիքն ավանդաբար ներկա է գտնվում միջոցառմանը։







































