Կատալոնիայում ցուցարարներրի դեմ Իսպանիայի ոստիկանության կողմից ուժի կիրառումն անընդունելի է, քանի որ այդ տարածաշրջանի անկախության հանրաքվեն հանդիսանում է օրինական, հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցությունից ավստրիացի եվրապատգամավոր Ուլրիկե Լունաչեկը։
Եվրախորհրդարանականը հանրաքվեն անվանել է օրենքին չհակասող, սակայն նրա խոսքով՝ Շոտլանդիայի օրինակով հանրաքվեն պետք է անցկացվի Մադրիդի հետ համաձայնությամբ։ Ինչպես նշել է Լունաչեկը, Իսպանիայի կառավարությունը պետք է դադարեցնի երկխոսության շրջափակումը։
«Ինչպես Եվրոպայի բոլոր դեմոկրատները, ես ցնցված եմ Կատալոնիայում իրավիճակի վատթարացմամբ։ Ես դատապարտում եմ ռետինե փամփուշտների և մահակների կիրառումն իսպանական ուժային կառույցների կողմից և դեէսկալացիայի կոչ անում։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի XXI դարում անկախության հանրաքվեն վերաճի քաղաքացիական պատերազմին մոտ իրավիճակի»,-ասել է եվրապատգամավորը։









































