Բեռլինում և Համբուրգում հոկտեմբերի 1-ից բացվել են միասեռ ամուսնությունների գրանցման կետեր՝ հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ օրենքի ուժի մեջ մտնելու առաջին օրը գրանցվել է մոտ 2 տասնյակ զույգ։
Այդ օրենքն ընդունվել է Բունդեսթագի կողմից ընթացիկ տարվա հունիսին, դրա դիտարկումը նախաձեռնել էր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։









































