Ավստրիայում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել դեմքը փակող մուսուլմանական փարաջայի, բուրքայի և նիքաբի կրման արգելքը։
Իշխանություններն արգելել են նաև հանդեսային դիմակները ոչ տոնական օրերին, ինչպես նաև բժշկական դիմակները, եթե դա բժշկի պահանջով չէ։ Սահմանափակումը չի գործում բժիշկների նկատմամբ։
Նորարարության պատճառով կարող են տուժել ծաղրածուները և ցուրտ եղանակին դեմքը շարֆով ծածկող ցանկացած անձ։ Իրավախախտները կտուգանվեն 150 եվրոյով։
Արգելքը դարձել է երկրում միգրանտների ինտեգրման մասին նոր օրենքի կետերից մեկը։









































