Կատալոնիայում քվեատուփերն ու քվեաթերթիկները սկսել են տեղափոխել ընտրատեղամասեր։ Շուտով կմեկնարկի անկախության հարցով հանրաքվեն, հայտնում է տեղի TV3 հեռուստաալիքը։ Եթերում ցուցադրվել է, թե ինչպես են Բարսելոնայից ոչ հեռու գտնվող ընտրատեղամասերից մեկը տեղափոխվում քվեատուփերն ու քվեաթերթիկները։
Հաղորդվում է Բարսելոնայի ընտրատեղամասերից մեկի մոտ գոյացած վիթխարի հերթի մասին։
Իսպանիայի իշխանությունները հայտարարել են քվեարկության օրը Կատալոնիայում ոստիկանների թվի ավելացման և ընտրատեղամասերի արգելափակման մտադրության մասին։ Քվեարկության նախօրեին Իսպանիայում արգելափակվել էր քվեարկության մասին տեղեկատվությամբ 150 կայք, առգրավվել մոտ 2.5 մլն քվեաթերթ։









































