Հակակոռուպցիոն ռազմավարությունը ընդունվել է մինչև այս կառավարությունը՝ 2015 թ-ի սեպտեմբերի 25-ին, այս ռազմավարությունը լինելու է միչև 2018թ-ի դեկտեմբերի մեկը, նոր ռազմավարություն կարող է լինել ժամկետի ավարտից հետո: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Ըստ նրա՝ մինչ այդ նոր ռազմավարության մասին խոսելը, պոպուլիզմ է: Նրա դիտարկմամբ՝ կառավարությունը մեկ տարվա ընթացքում օրենսդրական բնույթի քայլեր է արել կուռուպցիայի կանխարգելման համար, բայց այլ հարց է, թե որքանով է դա բավարարում, որքանով է համակարգային, որքանով է կիրառվում:
«2003թ-ից մենք ստաբիլ լճացած վիճակում ենք գտնվում, միջինի շուրջ՝ մի փոքր բարելավում է, մի փոքր վատանում: Ընդ որում՝ վերջին 2-3 տարում, երբ որ նայեցի և կոռուպցիայի ընկալման թվով և համաշխարհային բանկի կառավարման ցուցանիշով նաև վատացում է եղել, այսինքն՝ իրավիճակը մեծ հաշվով չի փոխվում: Բայց միայն կառավարության գործունեությամբ այս հարցը չի լուծվում, առավել ևս, որ մենք դեռ կիսանախագահական հանրապետություն ենք, այսինքն՝ նախագահի դերը շատ ավելի մեծ է, քան շատերը փորձում են դրա վրա ուշադրություն չդարձնել»,- ընդգծեց նա:
Վարուժան Հոկտանյանը ընդգծեց, որ կոռուպցիայի կանխարգելման, դրա դեմ պայքարող մարմիններն արդյունավետ դարձնելու համար քաղաքական կամք է պետք:
Մանրամասները՝ տեսանյութում:









































