WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մեկնաբանել է Կատալոնիայի անկախության հարցի շուրջ ստեղծված հակամարտությունը՝ այն անվանելով «առաջին ինտերնետ-պատերազմ»:
«Աշխարհում առաջին ինտերնետ-պատերազմը սկսվել է Կատալոնիայում, քանի որ մարդիկ և կառավարությունը օգտագործում են այն անկախության հանրաքվեն կիրակի կազմակերպելու և իսպանական հետախուզության գրոհի համար՝ սառեցնելով, հեռահաղորդակցության կապերը, գրավելով հեռահաղորդակցության շենքերը»,- գրել է Ասանժը իր Twitter-ում:
Հիշեցնենք. Իսպանիան ապրում է ժամանակակից պատմության թերևս ամենասուր քաղաքական ճգնաժամը: Կատալոնիայի իշխանությունները ավարտում են հոկտեմբերի 1-ին նախատեսված անկախության հանրաքվեի նախապատրաստումը:
Իսպանական կառավարությունում «Ъ»-ի զրուցակցի պնդմամբ՝ քվեարկություն ընդհանրապես չի կայանա, իսկ դրա կազմակերպիչները կդատվեն:










































