Wednesday, 17 06 2026
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին

Սերժ Սարգսյանի «շախը», որը կարող է չվերջանալ «մատով»

2009-ի թուղթը կա, պետք է 2017 թ. մաքուր թուղթ հանենք, որ նորից երկխոսություն սկսենք, գիտեմ, որ դա շատ դժվար է, որովհետև թուրքերի մեջ ազգայնական մտածողությունն ուժեղ է, և պայմանները հիմա լավ չեն, բայց այս տեսակ հարաբերություններում անգամ երկխոսություն է պետք: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև 2009թ. Ցյուրիխում ստորագրած արձանագրություններին: Փայլանի այս հայտարարությունը բխում է ռեալ պոլիտիկի տրամաբանությունից` թեև ինքնին հասկանալի է, որ այս գաղափարը Հայաստանում հիմա պոպուլյար չէ` հատկապես ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո, որտեղ Հայաստանի նախագահը, ըստ էության, սպառնաց 2018-ի գարնանը չեղարկել հայ-թուրքական արձանագրությունները: Շախմատային լեզվով ասած` Սարգսյանը «շախ» հայտարարեց Թուրքիային, բայց նաև` միջազգային հանրությանը, սակայն իմաստուն խաղին քաջածանոթ մարդիկ գիտեն, որ յուրաքանչյուր «շախ» չէ, որ անխուսափելի հանգեցնում է «մատի»: Սերժ Սարգսյանի ելույթը հենց այդ դեպքերից է և նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ նախագահը նման բարձր ամբիոնից առանցքային այս հայտարարությունը հնչեցրել է ներքին լսարանի համար` այն ծառայեցնելով ներհամակարգային պայքարի տրամաբանությանը: Եթե նույնիսկ այդպես չէ, պաշտոնական Երևանի համար խիստ մտահոգիչ պետք է լինի այն հանգամանքը, որ Սարգսյանի ելույթը, ըստ էության, չարժանացավ միջազգային լուրջ արձագանքի: Ուրեմն` առնվազն կարելի է ենթադրել, որ կամ Սերժ Սարգսյանը սխալ էր ընտրել նման հայտարարության ժամանակը, կամ էլ` առնվազն ոչ ադեկվատ է մատուցվել Երևանի դիրքորոշումը հայ-թուրքական ճգնաժամի և դրա հանգուցալուծման վերաբերյալ: Չնայած` հանուն անկեղծության, Սարգսյանի ասածը նույնիսկ լուծում չէր, այլ վերջնագիր, ըստ էության` մեռած գործընթացը թաղելու մասին:

Բարեբախտաբար, Փայլանը եզակի չէ հայ-թուրքական երկխոսության անհրաժեշտությունը պնդելու հարցում, մանավանդ, որ այն կարող է մեկնարկել, այսպես կոչված, մաքուր էջից, եթե նույնիսկ կողմերը կամ նրանցից մեկը համարում են, որ Ցյուրիխի գործընթացն իրեն սպառել է:

Գուցե իսկապես Էրդողանը կոնստրուկտիվ գործընկեր չէ ու նրա հետ դժվար է բանակցելը: Դա իսկապես այդպես է, սակայն նույնիսկ այդ դեպքում հայկական դիվանագիտության ռացիոնալ նախաձեռնությունն անհրաժեշտություն է, որովհետև Էրդողանը դեռ ամբողջ Թուրքիան չէ, և նույնիսկ սահմանադրական հանրաքվեի «խմբագրված» արդյունքները ցույց տվեցին, որ հարևան երկրում հասարակության առնվազն կեսը արևմտյան կողմնորոշում ունի, և Երևանի հնարավոր նախաձեռնությունը Թուրքիայում ձևավորելու է բարենպաստ հանրային, քաղաքական ֆոն` առնվազն առաջադեմ քաղաքային բնակչության շրջանում:

Անկարան դեստրուկտիվ մոտեցում ունի ԼՂ հարցում, ինչի վկայությունը հենց երեկ այդ երկրի պաշտպանության նախարարի ամբարտավան հայտարարություններն էին Բաքվում: Սակայն չկա որևէ երաշխիք, որ հայ-թուրքական դիվանագիտական առճակատումն ավելի չի կարծրացնի Անկարայի ղարաբաղյան քաղաքականությունը:

Անկարան և Բաքուն ունեն նաև բնական, նույնիսկ անհաղթահարելի հակասություններ, օրինակ` էներգետիկ քաղաքականության հարցերում, և Երևանի խնդիրն է գտնել, առաջարկել հայ- թուրքական երկխոսության այն օրակարգը, որի վրա, ըստ էության, զրոյական կարող է լինել Ադրբեջանի ազդեցությունը: Մենք արդեն գրել ենք, որ այդպիսի հարց կարող է դառնալ քրդական հանրաքվեն կամ հարցը: Եթե նման օրակարգով հայ-թուրքական երկխոսությունը կայանա, այն էապես ազդելու է նաև ԼՂ հարցում Անկարայի դիրքորոշման վրա` այն դարձնելով ավելի կառուցողական, որովհետև քրդական հարցը Թուրքիայի համար կենսական նշանակություն ունի:

Հայկական դիվանագիտությունը պարտավոր է հաշվի առնել մի քանի օբյեկտիվ հանգամանքներ: Դատելով մի քանի նշանային իրադարձություններից` ԱՄՆ-ը գոնե ժամանակավորապես հեռանում է մեր տարածաշրջանից: Այդ վակուումը լրացվելու է ռուս-թուրքական համաձայնություններով և թերևս նաև դա է եղել Էրդողանի ու Պուտինի երեկվա զրույցի թեմաներից կամ տողատակերից մեկը: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Արցախը հերթական անգամ չդառնան ռուս-թուրքական սակարկության օբյեկտ: Նման հեռանկարը կանխելու համար Հայաստանը պետք է մեծացնի իր սուբյեկտությունը, որի բանալիներից մեկը հայ-թուրքական երկխոսությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում