Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին զեկուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են ԱՄԷ-ի հետ համագործակցության ներուժ ունեցող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները համակարգող շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները:

Նշելով, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը վերջին տասը տարիների ընթացքում ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Ծոցի տարածաշրջանի երկրների և հատկապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որտեղ շատ լավ ճանաչում են հայերին և նրանց գործարար ունակությունները, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

«Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, իսկ տնտեսական հարաբերութունների բնագավառում քաղաքական երկխոսությունն ունի վճռական նշանակություն: Ինքնին քաղաքական երկխոսությունը չի բերում տնտեսական հարաբերությունների ակտիվացման, բայց համապատասխան աշխատանքի պարագայում ներուժն ուղղակի շատ է մեծանում: Իհարկե, մենք հստակ պետք է նշենք այն հաջողությունները, որ ունեցանք Էմիրությունների հետ մեր հարաբերությունների վերջին երկու տարիների ընթացքում, և 2017թ. արդյունքները՝ գոնե հունվար-հուլիս ամիսների համեմատությունն անցած տարվա հունվար-հուլիսի առևտրաշրջանառության հետ, մեզ ուղղակի լավատեսություն են ներշնչում. այդ ծավալն ավելացել է 2.5 անգամ: Մեծ հնարավորություններ կան համագործակցելու արդյունաբերության, ոսկերչության և հատկապես սննդի արտադրության ոլորտներում: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ ներուժ ունենք զբոսաշրջությունը զարգացնելու: Տեսեք՝ մենք վերացրեցինք մուտքի արտոնագրի պահանջը ԱՄԷ քաղաքացիների համար և ունենք երկու էմիրաթական ընկերություններ, որոնք կանոնավոր թռիչքներ են իրականացնում: Պետք է նկատել, որ տոմսերի արժեքը ևս ընկալելի և ընդունելի է: Այս տարի Հայաստան են այցելել տասը հազար ֆիլիպինցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը նրանք են, ովքեր աշխատում են Էմիրաթներում: Մենք ուղղակի հնարավորություն ունենք հարյուր հազարավոր այդպիսի զբոսաշրջիկներ ընդունել Հայաստանում: Կարծում եմ, որ մենք պետք է անպայման այս հնարավորություններն օգտագործենք:

Ես կարևորում եմ ս.թ. մարտին անցկացված մեր ներդրումային համաժողովը Աբու Դաբիում և կարծում եմ, որ դա պետք է լինի շարունակական: Այո՛, մենք պետք է ջանքեր գործադրենք Հայաստանը ներկայացնելու այնտեղ, մենք նաև պարտավոր ենք մասնակցել այնտեղ անցկացվող խոշոր միջոցառումներին: Սրանք ուղղակի պարտադիր և նվազագույն պայմաններն են, որ մեզ հնարավորություն կտան ակտիվացնելու մեր տնտեսական հարաբերությունները Էմիրաթների հետ: Ես ուզում եմ, որ բոլորս հստակ գիտակցենք՝ Էմիրաթները սոսկ մի պետություն չէ, որի հետ մենք ցանկանում ենք հարաբերություններ խորացնել: Էմիրաթները այն պետությունն է, որը Ծոցի երկրների համար ունի շատ մեծ նշանակություն: Այսինքն՝ էմիրաթները սնում են նաև բազմաթիվ շուկաներ այդ երկրներում: Սա մի հանգամանք է: Եվ երկրորդ հանգամանքն այն է, որ էմիրաթցիները շատ բարձր են գնահատում Հայաստանի հնարավորությունները՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր: Ես կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք մեկ-մեկուկես տարվա ընթացքում կրկնապատկել, եռապատկել մեր ապրանքաշրջանառությունը:

Հույս ունեմ, որ տեսանելի ապագայում մենք դարձյալ կունենանք բարձր մակարդակի երկխոսություն՝ լինի դա Հայաստանում, թե Էմիրաթներում, քանի որ և՛ գործարար աշխարհում, և՛ քաղաքական ղեկավարության մոտ կա այդ պատրաստակամությունը: Մենք ունենք այդ հնարավորությունները»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության արդյունքներով շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում