Սիրիական Ջիսր Ալ-Շուղուր քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում, հակակառավարական ցույցի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը կազմում է առնվազն 35 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հաղորդվում է, որ ցուցարարների ելույթները ճնշելու համար Սիրիայի իշխանությունները քաղաքի փողոցներ են դուրս բերել ծանր զինտեխնիկա: Իրավապաշտպաններն ասում են, որ զոհվածների մեջ կա 6 ոստիկան: Նաև ասվում է, որ անցած ուրբաթ Համա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է 67 մարդ:
Սիրիայի իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում երկրում հանդարտեցնել իրավիճակը, նույնիսկ այն դեպքում, երբ խոստացվել են բազմաթիվ բարեփոխումներ, դադարեցվել է արտակարգ ռեժիմը, որը գործում էր մոտ 40 տարի, ինչպես նաև բանտերից համաներմամբ ազատ են արձակվում քաղբանտարկյալները:









































