Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները մշակել են բնակարանի անվտանգության «Խելացի տուն» համակարգը

Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը մշակել է «Խելացի տուն» նախագիծը, որով հնարավոր կլինի ապահովել բնակարանի անվտանգությունը, կառավարել լույսերը, վարագույրները: Ինստիտուտի ներկայացուցիչները իրենց ստեղծած նորարարությունը ներկայացնում են «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  Երևանի կապի  միջոցների գիտահետազոտական  ինստիտուտի ներկայացուցիչ  Ազատ Սմբատյանը նշեց, որ  իրենք մշակել են բնակարանի անվտանգության համակարգ, որն ավելի մատչելի է շուկայում առկա մյուս համակարգերից և ավելի արդյունավետ: «Մենք առաջարկում ենք սարքավորում, որը բնակարան մտնելուց առաջ ֆիքսում և ճանաչում է բնակարան մուտք գործողի դեմքը: Եթե ներս մտնողը բնակարանի տերերը չեն, աշխատում է ազդանշանային համակարգը: Այսինքն, մեր ծառայություններից օգտվելու դեպքում բնակարան ազատ մուտք կունենան միայն բնակարանում ապրողները, որոնց դեմքերը կճանաչի համակարգը»,- ասաց Սմբատյանը:

Նա նշեց, որ իրենց արտադրանքը, ի տարբերություն շուկայում առկա այլ արտադրանքների, մի քանի անգամ ավելի մատչելի է: «Եթե ուրիշները նման համակարգեր առաջարկում են 5 հազար դոլարով, մեր ծառայությունները մենք առաջարկում ենք 500-1000 դոլարի սահմաններում` կախված նրանից, թե որքան է բնակարանի տարածքը, ինչ հեռավորության վրա են տեղադրվելու սարքավորումները, և որքան սարքավորումների անհրաժեշտություն կլինի: Բացի այդ, մեր համակարգն ավելի անվտանգ է, և այն կառավարելն ավելի հեշտ»,- ընդգծեց նա:

Համակարգը կարելի է կառավարել նաև բջջային հեռախոսի միջոցով` ներբեռնելով համապատասխան ծրագիրը: «Մարդիկ հնարավորություն կունենան այդ ծրագրով կառավարել իրենց բնակարանի լույսերը, միացնել ազդանշանը, կառավարել վարագույրները և այլն»,- մանրամասնեց Ազատ Սմբատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում