25-ամյա երգիչ Խորեն Սիմոնյանը, ով ներկայում բնակվում և սովորում է Լեհաստանում, ուղևորվել է Հայաստան՝ ծնողներին հանդիպելու համար, ովքեր 25 տարի առաջ իրեն Գյումրիում մանկատուն էին հանձնել՝ պատճառաբանելով նրան պահելու միջոցների սղությունը։

Instagram-ում Խորենի էջում արդեն հայտնվել է ծնողների, ավագ քրոջ ու կրտսեր եղբոր հետ նրա լուսանկարները։ Այժմ Խորենը նրանց հետ ճանապարհորդում է Հայաստանով։

Ապրելով մանկատանը 14 տարի՝ 2006 թվականին Խորենը տեղափոխվել է Գյումրու՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան №2 տուն-ինտերնատ։ Այդ ողջ ընթացքում Խորենի սիրելի զբաղմունքը եղել է երգելը։ Հայրենիքում նա ընդունվել և ավարտել է Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջը։ Շուտով նրան սկսել են հրավիրել փառատոններում ելույթների։

Շնորհիվ իր տաղանդի՝ Խորենն արդեն հասցրել է լինել Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Լեհաստանում։ 2016 թվականին Խորենն ընդունվել է լեհական Կրակով քաղաքում Հովհաննես Պողոս II-ի պապական համալսարան, որտեղ լրագրություն է ուսումնասիրում։




































