Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Հիշեցնենք, որ Արտակ Հանիսյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար էր նշանակել 2015 թ-ի սեպտեմբերին: Վարչական շրջանի այն ժամանակվա ղեկավար Գևորգ Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Արտակ Հանիսյանին այդ պաշտոնում նշանակելիս, ինչպես ասված էր քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունում, Տարոն Մարգարյանը հաշվի էր առել նրա՝ տեղական ինքնակառավարման համակարգում տարիների աշխատանքային փորձառությունը:











































