Ամերիկյան հեռուստաալիքի լրատվական ծրագրի հաղորդավարը ծխել է ուղիղ եթերում։ Տեսանյութը հրապարակել է Reddit-ի օգտատերերից մեկը։
Թողարկման ժամանակ կադրում պետք է սյուժե հայտնվեր, սակայն սխալմամբ դա տեղի չի ունեցել։ Հաղորդավարն այդ մասին չի իմացել, և ըստ ամենայնի, որոշել է հանգստանալ՝ էլեկտրոնային սիգարետ է ծխել, ջուր խմել, քորել պարանոցը։ Դրանից հետո նա պատրաստվել է թողարկման շարունակության։










































