Ամերիկացի հոգեբույժ Բենդի Լիի ղեկավարությամբ հեղինակների խումբը գրել է «Դոնալդ Թրամփի վտանգավոր դեպքը» գիրքը, որում կարծիք են արտահայտել նախագահի հոգեկան վիճակի մասին։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Գրքի 27 հեղինակները, որոնց թվում կան հոգեբույժներ, հոգեբաններ, լեզվաբան, մեդիա վերլուծաբան և լրագրող, յուրաքանչյուրը գրքում գրել է իր գլուխը։
Մասնագետները հաստատում են, որ Թրամփի նախագահությունը ստեղծել է աննախադեպ հետևանքներ հոգեկան առողջության համար երկրում և դրա սահմաններից դուրս։ Գրքում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին անվանում են աշխարհի ամենավտանգավոր մարդը։
Հեղինակների կարծիքով՝ ԱՄՆ առաջնորդի մոտ առկա է «վտանգավոր հոգեկան հիվանդություն», և «նրա խելագարությունն ուշադրություն է գրավում»։
16.79 դոլար արժողությամբ գիրքը Amazon-ում վաճառքի կհանվի հոկտեմբերի 3-ից։











































