«Սասնա ծռեր» խմբի գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրաժարվել է այս գործը քննելուց, սակայն, նա ընտրել է ոչ թե ինքնաբացարկի տարբերակը, այլ` գործից մաս անջատելու: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց այս գործով պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Գործերի անջատումը արդարադատության շահերից չի բխում: Առաջին տարանջատումը արեցին, կարծում եմ, ինչ-որ տեխնիկական նպատակներով, հիմա էլ անում են դատավորին փոխելու նպատակով: Սա ոչ թե իրավունքից ու օրենքից եկող որոշում էր, այլ՝ նպատակահարմարություն»,- նշեց պաշտպանը:







































