ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ դեմոգրաֆիական խնդիրների և արտագաղթի հետ կապված պետք է արագորեն գործողություններ և միջոցառումներ ձեռնարկվեն՝ հասնելու համար այն ցուցանիշին, որը նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դեմոգրաֆիական հանձնաժողովի ստեղծումը, կարծում եմ, պետք է նպատակաուղղված լինի խնդիրը մեր հանրապետությունում լուծելու: Եվ իսկապես կարելի է դա տնտեսական ցուցանիշների գնահատման չափորոշիչ համարել: Դա ոչ մեկի դեմ չի լինելու, դա ընդամենը բխում է մեր շահերից»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ հանձնաժողովի ստեղծումը ուղղված չէ՞ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































