Ford ընկերությունը ծրագրում է մինչ 2030 թվականը էլեկտրիֆիկացնել իր մեքենաների բոլոր մոդելները։ Այս մասին ասվում է ընկերության ամենամյա հաշվետվությունում, որտեղ խոսքը գնում է առաջիկա 13 տարվա զարգացման պլանի մասին, հայտնում է Autoua պորտալը։
Ընկերությունը ծրագրում է առաջիկա 5 տարում թողարկել էլեկտրական 13 նոր մոդել։
Արտադրողը ծրագրում է 2020 թվականին թողարկել լիովին էլեկտրական կոմպակտ քրոսովեր։ Նախնական տեղեկություններով՝ մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է հաղթահարել 480 կմ։
Իր հավակնոտ պլանի իրագործման համար ընկերությունը մտադիր է Եվրոպայում ստեղծել արագ լիցքավորման կայանների ցանց։