«Քաղաքական դպրոցի ամենակարևոր նպատակներից մեկը Հայաստանում –ժողովրդավարության տարածումն ու արմատավորումն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ անդամ Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ իրենց նպատակն է նաև կրթել նոր սերնդի հասարակական-քաղաքական առաջնորդների:
Մեր զրուցակցի խոսքով՝ պահանջատեր հասարակություն մենք կունենանք այն ժամանակ, երբ կունենանք ժողովրդավարական հասարակություն և ինքնաբավ քաղաքացի:
Ի պատասխան հարցի՝ ՀՀԿ դպրոցի դեմ մրցակցելո՞ւ եք, Հայկ Կոնջորյանն ասաց՝ իհարկե, ոչ, որովհետև քաղաքական դպրոց ստեղծելու ավանդույթը չի պատկանում որևէ կուսակցության:
Մանրամասները՝ տեսանյութում:



































