Գայանայի իշխանությունները հայտարարել են, որ Վենեսուելայի ռազմական նավը մտել է իրենց երկրի ջրային տարածք և ամերիկյան ընկերությանը պատկանող նավ կալանել: Այս մասին գրում է BBC-ն:
Գայանայում ընդգծում են, որ Էսեկիբոյի շրջանում Վենեսուելայի գործողությունները, որը Կարակասը համարում է իր տարածքի մի մաս, «լրջորեն սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը»:
Նավը պատկանում է Տեխասում գրանցված ընկերությանը, որը Գայանայի ափերին նավթի որոնման պայմանագիր ունի:
Կարակասում հայտարարում են, որ ամերիկյան նավը ապօրինի էր գտնվում Վենեսուելայի ջրային տարածքում: