Նաիրիտցիները՝ «Աշխատանք», «Նաիրիտ» վանկարկումներով, հերթական բողոքի ակցիան են իրականացնում՝ այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց: «Այս անգամ, միշտ, կրկին, հավերժ՝ մինչև մեռնելը»,- ասաց «Նաիրիտի» վերագործարկումը պահանջողներից մեկը:
Նրա խոսքով՝ բանվորի կաշին քերթում են և թողնում այնքան, որ կարողանա թուրքի դեմը պայքարել:
«Գործարանի փակումը դավաճանություն է հայրենիքի նկատմամբ»,- ասաց հավաքվածներից մեկը՝ նշելով, որ այս նոր կառավարությունը ևս չի արձագանքում խնդրին և երգում է նույն երգը, ինչ որ երգում էին Հովիկ Աբրահամյանը և Սերժ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































