Վերջերս հայտնի դարձավ, որ Վլադիմիր Կլիչկոն և նրա հոլիվուդյան սիրեցյալը նշանադրվել են:
Կլիչկոն հայտարարել է, որ ինքը չի կարող մենամարտել այս տարվա դեկտեմբերի 14-ին, ինչպես նախատեսված էր: Նման հայտարարությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի լուրեր տարածվեն, որ այդ օրը կլինի Կլիչկոյի և Հայդեն Պանտիյերիի հարսանիքը:
Ասում են՝ բռնցքամարտիկը ցանկանում է, որ հարսանիքը տեղի ունենա Կիևում, դերասանուհին` ԱՄՆ-ում:
Այս մասին գրում է Showbiz.siteua կայքը:











































