Gazeta.ru-ն, վկայակոչելով News of the World-ին, գրում է. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Ռայան Գիգսը քնել է հարազատ եղբոր կնոջ հետ»: Թերթի պնդմամբ` ֆուտբոլիստի սիրավեպը 28-ամյա Նատաշայի հետ ձգվում է 8 տարի, իսկ ապրիլի 9-ին նրանք միասին գիշեր են անցկացրել: Աղբյուրի տվյալներով նրանք հաճախ են հանդիպել Գիգսի կնոջ` Սթեյսիի հղիության ընթացքում:
Նրանց սիրային հարաբերությունները սկսվել են 2003 թվականից, երբ Նատաշան դեռ միայնակ էր: Նրանք ծանոթացել են գիշերային ակումբում, իսկ հաջորդ գիշերն արդեն միասին են անցկացրել: Հենց Ռայանի շնորհիվ է նրա եղբայր Ռոդրին ծանոթացել Նատաշայի հետ:
Նատաշայի ընկերոջ խոսքերով` նա գիտակցել է, որ իրեն սխալ է պահում, բազմիցս փորձել է կանգ առնել, սակայն իր հարաբերությունները Ռայանի հետ թմրանյութի նման են եղել:
«Նրանք հանդիպել են միայն Գիգսի ցանկությամբ: Վերջինս երբեք Նատաշային սեր չի խոստովանել: Ոչ մի ռոմանտիկ դրսևորում ֆուտբոլիստի կողմից չի եղել: Նրանք ընդամենը սեքսով են զբաղվել»,- ասել է Նատաշայի ընկերը:






































