Wednesday, 01 07 2026
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը

Ռուսաստանի ԿԳ նախարարն այցելել է Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԿԳ նախարար Օլգա Վասիլևան սեպտեմբերի 26-ին այցելել են Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ, որտեղ մասնակցել են մասնաճյուղի Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը: Երկու երկրների կրթության պատասխանատուները շրջել են դպրոցում, ծանոթացել կրթական հաստատության նյութատեխնիկական բազային, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Արմեն Երիցյանը մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում: «Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրումը կարևոր իրադարձություն է և գիտակրթական, և քաղաքական առումով, երբ Ռուսաստանի առաջին համալսարանն իր մասնաճյուղն է հիմնում մեր երկրում: Վստահ եմ, որ մեր գործընկերների օգնությամբ, ովքեր իրենց վրա են վերցրել այս ուսհաստատության կայացման ծանրությունը, քայլ առ քայլ կունենանք լուրջ,  բնական գիտությունների վրա հենված կրթօջախ, որը կնպաստի մեր երկրի անկախության կայացմանն ու զարգացմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի խոսքով՝  պատահական չէ, որ Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի  ավագ դպրոցը կոչվել է Արմեն Երիցյանի անունով, ով, ըստ ՌԴ ԿԳ նախարարի, մեծ ջանքեր է ներդրել միջազգային համագործակցության ամրապնդման գործում, եղել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և դրան կից դպրոցի հիմնադիրներից մեկը: «Վստահ եմ, որ այս լուսավոր անունը կդառնա խորհրդանիշ, որն իր մեջ կկրի կարևոր սկզբունքներ՝ հայրենիքի հանդեպ սեր, մարդասիրություն, կրթություն: Արմեն Երիցյանի հիշատակը հավերժ կլինի նաև հենց այս դպրոցի և այս աշակերտների շնորհիվ, ովքեր կսովորեն և կապրեն հանուն իրենց հայրենիքի: Այցեքարտ համարվող ՌԴ ամենահին բուհերից մեկի Երևանի մասնաճյուղի հիմնումը պատահական չէ, որովհետև համալսարանի հոգաբարձուների շարքում նաև բուհի շրջանավարտներն են: Այս դպրոցը հիմնած մարդիկ վստահաբար առաջին հերթին մտածել են իրենց հայրենիքի ապագայի մասին, որովհետև այս կրթօջախը յուրահատուկ է՝ բազմապրոֆիլ, ուսուցման ավանդական ձևերի և նորարարությունների համադրմամբ»,-նշել է ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան՝ դպրոցի սաներին մաղթելով դառնալ իրենց հայրենիքի արժանի քաղաքացիներ:

ՀՀ և ՌԴ կրթության և գիտության  նախարարներն  այցելել են նաև Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ Լևոն Մկրտչյանն ու Օլգա Վասիլևան շրջել են համալսարանում, ծանոթացել լաբորատորիաներին և հետազոտական աշխատանքների համար նախատեսված բոլոր պայմաններին: Այնուհետև նախարարները ներկա են գտնվել համալսարանում  ընթացող ռուսաց լեզվին նվիրված գիտաժողովի փակման նիստին:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու  ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան այցելել են նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ ՌԴ պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են գիտահետազոտական ինստիտուտում պահպանվող հին ձեռագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում