Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած հաղորդագրությունից:
«Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես են եկել հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել է վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:
Քննարկվել են և հաստատվել նաև հանձնաժողովի և քարտուղարության աշխատակարգը և հանձնաժողովի աշխատանքային պլանը:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 18-ին:









































