Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Անթալիայի էլմալը շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ումիթ Օզթեքինը կուսակցության գրասենյակին փակցրել է մի պաստառ, որի վրա եղել է 2 նկար, ինչպես նաև գրված է եղել, թե 10 տարում Թուրքիան ինչքան մեծ առաջընթաց է գրանցել:
Նկարներից մեկում պատկերված է Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ էջևիթի և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հանդիպումը, որում էջևիթը կանգնած է, իսկ Քլինթոնը հենված է բազմոցին:
Մյուս նկարում պատկերված է Թուրքիայի ներկայիս վարչապետ էրդողանի ու ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, որում էրդողանն ինչ-որ բան է բացատրում Օբամային:
Այս ամենը հարուցել էր Դեմոկրատական ձախ կուսակցության (ԴՁԿ) և Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) Անթալիայի մասնաճյուղերի դժգոհությունը: ԴՁԿ Անթալիայի մասնաճյուղի ղեկավար Ալի Բույուքնոհութչուն և Անթալիայից ԺՀԿ պատգամավորական թեկնածու Մուհամմեդ Գյունդուզբեյը դիմել էին դատարան՝ պահանջելով հանել այդ պաստառը:
Սակայն դատարանը չի բավարարել նրանց հայցը` համարելով, որ այդ նկարները շատ հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում, և որ դրանով չեն խախտվել Թուրքիայի նախկին վարչապետ էջևիթի իրավունքները:
Հիշեցնենք, Բյուլենթ էջևիթը նախկինում հանդիսացել ԴՁԿ ու ԺՀԿ նախագահ, որով էլ բացատրվում է այդ կուսակցությունների դժգոհությունը վերոնշյալ պաստառի կապակցությամբ:










































