Իրաքյան Քիրկուկ քաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել հանրաքվեի ավարտի պահից սկսած։ Հանրաքվեի արդյունքը, ըստ ամենայնի, կլինի տարածաշրջանի անկախության օգտին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Կիրակի ելույթ ունենալով Էրբիլում, Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ասել էր. «Անկախությունը թույլ կտա մեզ չկրկնել անցյալի ողբերգությունները։ Բաղդադի հետ գործընկերությունն անհաջող էր, և մենք նրա մոտ չենք վերադառնա»։
Հանրաքվեի պաշտոնական արդյունքները սպասվում են երեքշաբթի։











































