Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Սեֆիլյանը սկզբունքային մարդ է. ինքս կառաջարկեմ, որ «Ելք»-ում քննարկվի նրա առաջարկը․ Արամ Զ․ Սարգսյան

«Ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր ազատության մեջ գիշեր-ցերեկ բամբասում են այս իրավիճակից, բայց համապատասխան իրավիճակում փորձում են հաճոյանալ իշխանություններին։ Անկախ նրանից՝ հիմա կիսում եմ Սեֆիլյանի տեսակետը, թե ոչ՝ անազատության մեջ պայքարելու փորձ անող մարդուն սկզբունքային եմ համարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը՝ անդրադառնալով Սեֆիլյանի հրապարակած ցուցակին։

Մեր այն հարցին՝ արդյո՞ք Սեֆիլյանի նախաձեռնած ապագաղութացման պայքարն ու «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը համագործակցության հնարավորություն է ստեղծում, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ կարող վերլուծել, չեմ ուզում որևէ բան ասել՝ առաջարկությունն արված է մարդանց, թող նստեն-քննարկեն, իրենք էլ լրացնեն, այնպիսի առաջարկություններ անեն, որ հանրությունն էլ, ես էլ, ամբողջ հայությունը միանա։ Ինչ-որ տեղ նաև դրական եմ նայում, որ «Ելք» դաշինքից մարդիկ կան ներգրավված այդ ցուցակում։ Կքննարկենք՝ եթե նույնիսկ այն մարդիկ, ում առաջարկվել է՝ Նիկոլ Փաշինյանը կամ Սասուն Միքայելյանը չառաջարկեն՝ ես կառաջարկեմ, որ քննարկենք։ Նիկոլ Փաշինյանը գրավոր տեղյակ պահեց, որ նման բան կա։ Այսօր նա Գյումրի է գնացել՝ ՏԻՄ ընտրությունների հետ կապված «Ելք» դաշինքը բազմաթիվ խնդիրներ ունի՝ վաղը կամ մյուս օրը կհավաքվենք Ազգային ժողովում՝ կքննարկենք։ Համենայնդեպս, այն մարդիկ, որոնց անունները տրվել է, պետք է պատասխան տան»,- ասաց Սարգսյանը։

Մեր այն դիտարկմանը, թե ժամանակին նույն Սեֆիլյանն ու իր թիմը «Ելք» դաշինքի հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում իշխանությունների հետ համագործակցելու, ընտրություններին մասնակցելու, մանդատները վերցնելու հետ կապված, իսկ այսօր այդ դաշինքի մարդկանց հետ ճանապարհ անցնելու հնարավորություն են տեսնում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ համարում, որ դա քաղաքականության մեջ անբարոյականություն է։ Դժբախտաբար, քաղաքական գործընթացները տարան նրան, որ Հայաստանում մոնոլիտ մի ուժ չձևավորվեց, որը միայնակ իր հզորությամբ կարողանար իր վրա վերցնել նման կարգի խնդիրներ լուծելը։

Ամենահաջողված օրինակցներից մեկը Հայ Ազգային Կոնգրեսն էր։ Լևոն Տեր-Պետրոսյանին այնքան էլ հաճելի չէր իմ կամ Ստեփան Դեմիրճյանի հետ համագործակցությունը, երկուսիս հետ էլ որոշակի հարցերում կային տարաձայնություններ, բայց նույնիսկ այդ կարգի գործիչը հասկացավ, որ իր ավանդով, առաջին նախագահի տիտղոսով, համախոհներով՝ միայնակ չի կարող, և նաև անհրաժեշտ է մեզ հետ համագործակցել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում